National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
03.12.2019
«Բաց դասեր»՝ ՀՀ Ազգային ժողովում
1 / 20

ԱԺ «Բաց դաս» ծրագրի շրջանակում դեկտեմբերի 3-ին խորհրդարանական անցուդարձին են ծանոթացել Արմավիրի մարզի Ամասիա, Կոտայքի մարզի Քասախ համայնքների միջնակարգ, մայրաքաղաքի թիվ 20 հիմնական դպրոցների աշակերտներն ու մանկավարժները եւ Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջի ուսանողներն ու դասախոսները։ Նրանք ԱԺ նիստերի դահլիճի օթյակից հետեւել են հերթական նիստերի աշխատանքին, թանգարանում ծանոթացել օրենսդիր մարմնի պատմությանը։

Արմավիրի մարզից ընտրված պատգամավորներ Արգիշտի Մեխակյանն ու Էդվարդ Անդրեասյանն Ամասիայի աշակերտների հետ զրուցել են տարբեր հարցերի շուրջ, անդրադարձել համայնքային, կրթական, գյուղատնտեսական խնդիրներին։ Նրանք կարեւոր են համարել Թավշյա հեղափոխությունից հետո երկրի զարգացումը բոլոր ուղղություններով։ Արգիշտի Մեխակյանը տեղեկացրել է, որ 2020թ--ին Արմավիրի մարզում կիրականացվեն սուբվենցիոն ծրագրեր, որոնք աննախադեպ են համեմատած նախորդ տարիների հետ։ Նա պատրաստակամություն է հայտնել օժանդակելու համայնքի դպրոցի որոշ խնդիրների լուծմանը։

Շիրակի տարածաշրջանային քոլեջի ուսանողների, դասախոսների եւ Կոտայքի մարզի Քասախ համայնքի Ռոբերտ Գեւորգյանի անվան թիվ 1 դպրոցի աշակերտների եւ ուսուցիչների հետ հանդիպել են ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը եւ պատգամավոր Վարդեւան Գրիգորյանը։ Նրանք խոսել են օրենսդրական դաշտի կարեւորության մասին։ Շեշտադրվել է այն հանգամանքը, որ միջազգային չափանիշներին համապատասխան օրենսդրության առկայությունը երկրի եւ տնտեսության զարգացման հիմնաքարերից են։

Անդրադարձ է եղել նաեւ ուսանողական կրթաթոշակներին, նշվել է, որ 5-ից 6 հազար դրամ գումարը շատ քիչ է որեւէ խնդիր լուծելու համար։ Վահե Էնֆիաջյանի տեղեկացմամբ՝ գործադիրն ու խորհրդարանական կառավարող ուժը մերժել են իր նախագիծը, որով առաջարկվում էր բարձրացնել ուսանողական կրթաթոշակի չափը։

Օրենսդիրները հանդիպման մասնակիցներին մաղթել են բարձր առաջադիմություն, նպատակներին հասնելու վճռականություն։

Երեւանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հիմնական դպրոցի աշակերտների հետ «Բաց դասը» վարել են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Ռուստամ Բաքոյանը եւ դպրոցի նախկին մանկավարժ Սոֆիա Հովսեփյանը։

Աշակերտները բարձրաձայնել են բազմաթիվ հարցեր, որոնք առնչվել են ներառական ուսուցմանը, մայրաքաղաքի մաքրությանը, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու պատմությունը հայ ժողովրդի պատմության մեջ ներառնելու եւ այլ խնդիրների։ Վերջին հարցի առնչությամբ նշվել է, որ անհրաժեշտ է հաշվի առնել բոլորի իրավունքները, այդ թվում՝ ազգային փոքրամասնությունների եւ մեր եկեղեցու ոչ հետեւորդների շահերն ու իրավունքները։

Ըստ Ռուստամ Բաքոյանի՝ եկեղեցու պատմությունը պետք է ներառված լինի հայ ժողովրդի պատմության մեջ։

Սոֆիա Հովսեփյանը հանգամանալի ներկայացնելով խնդիրը՝ նկատել է, որ դեռեւս վերջնական որոշում չի կայացվել։

Ամանորին ընդառաջ աշակերտներն առաջարկել են օգնություն կազմակերպել սահմանամերձ շրջանների երեխաներին, ինչն ավանդույթ է դարձել այս կրթօջախում։

Պատգամավորները պատրաստակամություն են հայտնել աջակցել ոչ միայն այս, այլեւ բարձրացված բոլոր հարցերի լուծման գործում։
 


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am